Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

«Նիկոլը համար մեկ թշնամին է. դավաճանության դիմաց մնացած բոլոր ձեռքբերումները մանրուքներ են». հարցում

00:54, ուրբաթ, 28 ապրիլի, 2023 թ.
«Նիկոլը համար մեկ թշնամին է. դավաճանության դիմաց մնացած բոլոր ձեռքբերումները մանրուքներ են». հարցում

Օրերս «Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցին անդրադառնալիս՝ Փաշինյանը նշել էր, թե ընդդիմության գործընկերները միտում ունեն ցույց տալ, որ Կառավարության ներկայացրած զեկույցը մի փաստաթուղթ է, որի մեջ ընդգծված ձեռքբերումները Հայաստանի քաղաքացիները չեն զգում, մինչդեռ իրականությունը, ըստ նրա, այլ է:

«Ընդհակառակը՝ սա այն դեպքն է, որ մեր նշած ցանկացած տող ՀՀ քաղաքացին չի կարող չզգալ: Վերջին 5 տարում կառուցված, հիմնանորոգված և նորոգված ճանապարհներով՝ 2500 կմ, քաղաքացին չի կարող չերթևեկել և չի կարող չնկատել: ՀՀ քաղաքացիները չեն կարող չնկատել առողջապահական լրացուցիչ ծառայությունները, որ ստացել են ՀՀ առողջապահական հիմնարկներում»,- այս և այլ թվարկումներն էր արել Փաշինյանը:

168.am-ը որոշել է հենց քաղաքացիներից հետաքրքրվել՝ արդյո՞ք այդ ձեռքբերումներն ու աճերը զգում են իրենց վրա։ Պարզվեց, որ հարցվողների մեծ մասը ոչ միայն չի զգում, այլև առկա սրված անվտանգային մարտահրավերների պարագայում չի էլ կարևորում այդ մասին դիտարկումները:

4462 | 1
Facebook