Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀ դե-ֆակտո իշխանությունն սկսեց հերքել նաև Հայոց ցեղասպանության փաստը». Գեղամյան

00:42, երեքշաբթի, 25 ապրիլի, 2023 թ.
«ՀՀ դե-ֆակտո իշխանությունն սկսեց հերքել նաև Հայոց ցեղասպանության փաստը». Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպես և սպասելի էր, ՀՀ դե-ֆակտո իշխանությունը սկսեց հերքել նաև Հայոց ցեղասպանության փաստը։ Այսպես, ՀՀ դե-ֆակտո կառավարության պաշտոնական թվիթերում «Հայոց ցեղասպանություն» իրավական եզրույթի փոխարեն օգտագործվել է «Մեծ եղեռն» գեղարվեստական արտահայտությունը։
     «Ցեղասպանություն» բառը չասելու համար ժամանակին այս հնարքին էր դիմել ԱՄՆ նախագահ Բ. Օբաման։
     Հիմա Թուրքիայի ու Ադրբեջանի կամքը կատարելու համար Հայոց ցեղասպանության եղելությունը սկսում է աստիճանաբար հերքել նաև ՀՀ դե-ֆակտո իշխանությունը։ Հայաստանի թուրքացման ևս մեկ նմուշ էր երեկ Ծիծեռնակաբերդի լույսերի անջատումը «Ջահերով երթի» ժամանակ։
     Եթե սրան գումարենք այն հանգամանքը, որ արդեն 2 տարուց ավելին է՝ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը դադարեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար միջազգային պայքարը, ապա կհասկանանք, որ գործ ունենք միտումնավոր վարվող քաղաքականության հետ։
     Աստիճանաբար այս ամենը ավելի մեծ մասշտաբներ է ընդունելու։

հ.գ. Արցախի շրջափակումը, այսինքն նոր ցեղասպանությունը շարունակվում է»։

3470 | 1
Facebook