Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Դրանից ընդամենը մի քանի օր առաջ տեղի էր ունեցել 15 զինվորների ողբերգական դեպքը». Վարազդատ Հարությունյան

14:18, հինգշաբթի, 06 ապրիլի, 2023 թ.
«Դրանից ընդամենը մի քանի օր առաջ տեղի էր ունեցել 15 զինվորների ողբերգական դեպքը». Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը հրաժարական տվեց այս տարվա հունվարի 23-ին: Հիշում ենք, որ դրանից ընդամենը մի քանի օր առաջ` հունվարի 19-ին տեղի էր ունեցել Ազատ գյուղում 15 զինվորների ողբերգական դեպքը:
     Հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելելու սահմանադրաիրավական չափանիշին «ակնհայտորեն» համապատասխանող «գերպրոֆեսիոնալ» այդ ՄԻՊ-ը գնաց առանց դեպքի վերաբերյալ արտահերթ զեկույցի: Տո ի՞նչ զեկույց` առանց ծպտուն հանելու:
     Աչքներս ջուր առած սպասում ենք հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող հերթական գերպրոֆեսիոնալ ՄԻՊ-ին, որի հավանական թեկնածուն նույնիսկ հրաժարվեց ծպտուն հանել իր աչքի առաջ ականջ ու լեզու կտրելու սպառնալիքներ հնչեցնելու ու կարծիքի համար մարդու երեսին թքելու դեպքերի առթիվ»:

5269 | 2
Facebook