Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ողբերգական վթար՝ Մեղրիի վարչական տարածքում

21:30, հինգշաբթի, 23 մարտի, 2023 թ.
Ողբերգական վթար՝ Մեղրիի վարչական տարածքում

Սյունիքի մարզում այսօր՝ մարտի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի: Ժամը 17:00-ի սահմաններում Mitsubishi Pajero iO մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 308 կմ հատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընկել ձորը` հայտնվելով բետոնե պարսպի և ծառի արանքում:
     Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնցից մեկըˋ երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրու բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի​ տեղեկություններով՝ մահացածը վարորդն է, ով Մեղրի քաղաքի բնակիչ, 47-ամյա Կարեն Մարտիրոսյանն է, իսկ վիրավորներն էլ նրա ընտանիքի անդամներն են:

5264 | 0
Facebook