Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե ՀԱՊԿ-ը դուրս է գալիս ՀՀ-ից, հայկական կողմն ինչպե՞ս է մուտքը պատկերացնում». Զախարովա

15:12, հինգշաբթի, 23 մարտի, 2023 թ.
«Եթե ՀԱՊԿ-ը դուրս է գալիս ՀՀ-ից, հայկական կողմն ինչպե՞ս է մուտքը պատկերացնում». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում անդրադառնալով ՀԱՊԿ-ի մասին ՀՀ պաշտոնյաների հայտարարություններին՝ ասել է, որ քաղաքական գործիչները կարող են տարբեր կերպ մեկնաբանել ցանկացած հարց: «Եթե ՀԱՊԿ-ը դուրս է գալիս ՀՀ-ից, հայկական կողմն ինչպե՞ս է մուտքը պատկերացնում, տեսնում»: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հայտնել է այս շաբաթ Մոսկվա ժամանած ՀՀ ԱԳ նախարարը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս տարածաշրջանից արտահայտությունը նշանակում է, որ այն գործողությունները, որ պետք է անի, չի անում ու ցույց է տալիս իր բացակայությունը»:

Մարիա Զախարովայի ճեպազրույցը
7020 | 1
Facebook