Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին Բախմուտի վերաբերյալ որոշում է կայացրել

19:06, երեքշաբթի, 14 մարտի, 2023 թ.
Զելենսկին Բախմուտի վերաբերյալ որոշում է կայացրել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցկացրել է Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի հերթական նիստը, հայտնում է պետության ղեկավարի կայքը։

«Դիտարկելով Բախմուտի ուղղությամբ պաշտպանական գործողության ընթացքը՝ շտաբի բոլոր անդամները միասնական դիրքորոշում են հայտնել Բախմուտ քաղաքի հետագա պահպանման և պաշտպանության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը վերլուծվել է նաև առաջնագծում գտնվող պաշտպանության ուժերի ստորաբաժանումներին զենք-զինամթերքի տրամադրումը։ Առանձին-առանձին քննարկվել են Ուկրաինայի գործընկերներից սարքավորումների և զենքի ստացման տեմպերն ու ծավալները և դրանց բաշխումն ըստ զորքերի խմբերի:

8913 | 0
Facebook