Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երիտասարդների վեճն ավարտվել է սպանությամբ

00:24, երեքշաբթի, 07 մարտի, 2023 թ.
Երիտասարդների վեճն ավարտվել է սպանությամբ

Մարտի 4-ի երեկոյան ոստիկանություն զանգած կինը հայտնել է, որ մայրաքաղաքի Խանջյան փողոցում դանակահարված տղամարդ կա: Րոպեների տարբերությամբ մեկ այլ քաղաքացի էլ «911» ծառայություն է զանգել ու հայտնել, որ Խանջյան փողոցի հյուրանոցներից մեկի մոտ վիճաբանություն է, մասնակիցներից մեկը դանակահարված է:

Նույն ժամանակամիջոցում 1-ին համալսարանական հիվանդանոց կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ:
     Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է հետևյալը՝ ժամը 20-ի սահմաններում բուժօգնության դիմած 29-ամյա տղամարդը և 20-ամյա մի երևանցի Խանջյան փողոցում վիճել են։ Միջադեպի ընթացքում 20-ամյա երիտասարդը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխված տղամարդուն։ Հոսպիտալացվելուց ժամեր անց նա, գիտակցության չգալով, մահացել է։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի լույս 5-ի գիշերը ոստիկանության ծառայողները 20-ամյա երիտասարդին հայտնաբերել են մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում և ձերբակալել։ Նա ներկայացվել է տարածքային քննչական մարմին:

Նշվում է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

5293 | 0
Facebook