Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հնում Սևան անունը կրել է միայն կղզին». Խաժակ Սիրեկանյան

01:06, չորեքշաբթի, 22 փետրվարի, 2023 թ.
«Հնում Սևան անունը կրել է միայն կղզին». Խաժակ Սիրեկանյան

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հնում Սևան անունը կրել է միայն կղզին, իսկ լիճը կոչվել է Գեղամա ծով:
     10-րդ դարի պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին գրում է. «Սևանա կղզի, որ ի ծովակին Գեղամայ»:
     13-րդ դարի պատմիչ Վարդան Արևելցին իր Աշխարհացույցում գրում է. «Գեղամ Գեղարքունի է, որ կայ Սևան կղզին ի մեջ ծովուն,»:
     Ժամանակի ընթացքում Սևան անունն անցավ նաև լճին:
     1960-Ական թթ Արփա-Սևան ջրատար թունելի կառուցման պատճառով ջրի մակարդակն իջնում և կղզին դառնում է թերակղզի:
     Հնագույն շրջանում հին պարսիկները լիճն անվանում էին Գաոսրավագա, Դարյա Շիրին, իսկ հույները Լիկինտիս:
     Հրապարակման մեջ առկա լուսանկարն արվել է 1898 թ.: Հեղինակը ֆրանսիացի ճանապարհորդ Ժոզեֆ դե Բայն է»:

6651 | 0
Facebook