Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչու բարեփոխել, երբ կարելի է նշանակել վստահելի մեկին և ապահով իշխանություն վայելել»․ Ժ․ Ալեքսանյան

00:36, երեքշաբթի, 10 հունվարի, 2023 թ.
«Ինչու բարեփոխել, երբ կարելի է նշանակել վստահելի մեկին և ապահով իշխանություն վայելել»․ Ժ․ Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գրառումը. «Անկեղծ ասած, ինձ համար անհասկանալի է քաղհասարակության հիասթափությունը ոստիկանապետի պաշտոնում Վահե Ղազաևյանի նշանակումից, թե իբր Նիկոլ Փաշինյանը քանդեց իր իսկ նախաձեռնած բարեփոխումները։ Իսկ ով ասաց, որ բարեփոխումներ էին նախաձեռնվել, երբ ընթացքում պարբերաբար ոստիկանական բռնության դեպքեր էին արձանագրվում և որևէ մեկը չէր պատժվում։ Ինչու բարեփոխել, երբ կարելի է նշանակել վստահելի մեկին և ապահով իշխանություն վայելել։ Իշխանությունը սիրում է բռնություն և Նիկոլ Փաշինյանը բացառություն չէ։ Եվ վերջապես, հիմա էր չէ, որ բոլոր ժամանակներում վարկաբեկված Մնացական Մարտիրոսյանը փոխարինվեց դատական համակարգի բարեփոխումներով։ Սա աննախադեպ լկտիություն էր և անամոթ մերժում որևէ բարեփոխման»։

4004 | 0
Facebook