Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այլևս անհնար ու անթույլատրելի է «խաղեր» տալ և՛ Արևմուտքի, և՛ Թուրքիայի, և՛ ՌԴ-ի հետ». Էդուարդ Շարմազանով

00:18, երկուշաբթի, 09 հունվարի, 2023 թ.
«Այլևս անհնար ու անթույլատրելի է «խաղեր» տալ և՛ Արևմուտքի, և՛ Թուրքիայի, և՛ ՌԴ-ի հետ». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր կարմիր գծերն են՝ Հայաստանի անկախությունն ու Արցախիч Ադրբեջանի կազմում չլինելը։
     Ով ում որտեղ հասցնում, քննադատում, մեղադրում ու պիտակավորում է։
     Էմոցիոնալ գնահատականների պակաս չկա։
     Աշխարհը վաղուց մտել է նոր աշխարհամարտի փուլ, իսկ մենք զբաղված ենք մանկամիտ հայհոյանքներով։
     Լաչինի խնդիրը, Արցախի խնդիրը, Հայաստանի խնդիրը վաղուց արդեն ներքաղաքական խնդիրներ չեն։
     Այլևս անհնար ու անթույլատրելի է «խաղեր» տալ և՛ Արևմուտքի, և՛ Թուրքիայի, և՛ ՌԴ-ի հետ։
     Նման խաղերը հանգեցնելու են Հայաստանի ու Արցախի կործանմանը։
     Մեզ անհրաժեշտ է հստակ հաշվարկ և ռազմավարություն։
     Կամ ՆԱՏՕ՞, կամ՝ Ռուսաստա՞ն։
     Լավ օրից չէ այդ ընտրությունը, բայց սա է փաստը։
     Հայ-ռուսական դաշնակցությունն այսօր առավել քան երբևէ բխում է ՀՀ-ի ու Արցախի շահերից, բայց ոչ այս հակազգային ռեժիմի օրոք։
     Այդ դաշինքը նորոգման, վստահության, փոխադարձ պետական շահերի ու կարմիր գծերի հստակեցման կարիք ունի։
     Մեր կարմիր գծերը պետք է լինեն՝ Հայաստանի անկախությունն ու Արցախի չլինելն Ադրբեջանի կազմում։
     Երբ ասում եմ ՆԱՏՕ, նկատի ունեմ նաև Թուրքիային։
     Եվ վերջում. բոլոր նրանք ում կարծիքով ՌԴ-ն է ստիպում միջանցք տրամադրել Սյունիքով, մի պարզ բան ասեմ. եթե միջանցքը ՌԴ-ին պետք լիներ, ապա 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ կետը կգրվեր։
     Ո՞վ էր խանգարելու ՌԴ-ին դա գրել։
     Միայն չասեք Փաշինյանը։
     Ո՞ւր էր ու ի՞նչ վիճակում էր Փաշինյանն այդ ժամանակ։
     Բունկերում… փրկության «սպասիբոներ» էր շռայլում հենց նույն ՌԴ-ին։
     Հետևաբար. միջանցքը չի բխում ՀՀ-ի, Արցախի, ՌԴ-ի ու Իրանի շահերից։
     Այն անհրաժեշտ է Թուրքիային ու Ադրբեջանին։
     Արևմուտքին էլ անհրաժեշտ է ընդդեմ Իրանի, ինչպես նաև ռուսական ռազմական ներկայության չեզոքացման համար»։

4335 | 2
Facebook