Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանում ոսկու վերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել․ կան տուժածներ

23:42, ուրբաթ, 06 հունվարի, 2023 թ.
Ադրբեջանում ոսկու վերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել․ կան տուժածներ

Ադրբեջանի Գադաբայի շրջանի Արիգդամ գյուղում գտնվող ոսկու վերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել․ ասվում է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ։

Դեպքի վայրում ներգրավվել են Արտակարգ իրավիճակների նախարարության պետական ​​հրշեջ ծառայության ստորաբաժանումները։

Իրավիճակը գնահատելիս պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գործարանի ցինկապատ արտադրամասում։

180 քմ տարածքում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են թեթև մետաղական կոնստրուկցիաներ, շարժիչներ, պոմպային սարքավորումներ, էլեկտրական մալուխներ և վահանակներ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ծխից թունավորվել է 8 մարդ։

5966 | 0
Facebook