«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիային, որն առավոտից ընթանում է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ, միացել են Վրաստանի տարբեր բուհերի ուսանողներ: «Այսօր՝ ժամը 12:00-ին կսկսվի խորհրդարանի նիստը, որի ժամանակ «Վրացական երազանք» կուսակցության անդամները երրորդ՝ վերջնական ընթերցմամբ կընդունեն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը»,- գրում են վրացական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ իշխող կուսակցության պատգամավորներին հաջողվել է շենք մտնել՝ ցուցարարների համար փողոցը փակած ոստիկանության շնորհիվ։ Ակցիայի մասնակիցները խորհրդարանականներին ճանապարհել են «ստրուկներ» վանկարկմամբ։