Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը»․ Ալիև

13:30, երեքշաբթի, 14 մայիսի, 2024 թ.
«Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջի հետ հանդիպմանը հայտարարել է «ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու անհրաժեշտության մասին», գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Մալթան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացին»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը։

Իր հերթին, Ալիևը նշել է, որ «հենց Բաքուն է պատրաստել և քննարկման ներկայացրել խաղաղության համաձայնագրի տեքստը»։

«Ո՛չ կազմակերպությունը, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմը ոչինչ չեն ձեռնարկել՝ հակամարտության հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները: Ադրբեջանական կողմը բարձրացրել է այդ հարցը, և որևէ պատճառ չկա, որ հայկական կողմը չհամաձայնի դրան»,- ասել է նա:

2181 | 0
Facebook