Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պատկերացնենք՝ հաջողեցիք, ո՞րն է ձեր դիրքորոշումը, ասելու եք՝ «հայ, Հայաստան, հայրենիք ու Աստվա՞ծ»». Սուրեն Գրիգորյան

14:00, երեքշաբթի, 14 մայիսի, 2024 թ.
«Պատկերացնենք՝ հաջողեցիք, ո՞րն է ձեր դիրքորոշումը, ասելու եք՝ «հայ, Հայաստան, հայրենիք ու Աստվա՞ծ»». Սուրեն Գրիգորյան

Երևանի ավագանու նիստի ժամանակ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենքի» շարժմանը, թվեց՝ որոնք են շարժման խնդիրները. «Ի տարբերություն գործող իշխանության, որի դիրքորոշման հետ կարելի է համաձայն չլինել, կարելի է լինել, կարելի է հարցեր ունենալ, կարելի է չունենալ, բայց մի բան անվիճելի է՝ կա դիրքորոշում: Դուք չունեք դիրքորոշում, դուք ունեք լոզունգներ, կենացներ, ականջահաճո հայտարարություններ։ Լավ, պատկերացնենք՝ ինչ-որ հրաշքով ստանձնեցիք իշխանություն: Բանակցություններ են, ձեզ հարցնում են՝ ո՞րն է ձեր դիրքորոշումն այս կամ այն հարցով, տենց նայելու եք մարդկանց դեմքին ու ասեք՝ «հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված», լո՞ւրջ, տե՞նց եք պատկերացնում, ու ինչ-որ մեկը ձեզ էդ պահին ադեկվա՞տ է ընդունելու»,- ասաց նա՝ հավելելով, որ բովանդակության բացակայությունը բացառում է որևիցե գործընթացի հաջողություն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Երևանի ավագանու նիստը
2791 | 1
Facebook