Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի երազանքը, ըստ էության, նույնն է»․ Էդգար Ղազարյան

15:06, երեքշաբթի, 03 հունվարի, 2023 թ.
«Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի երազանքը, ըստ էության, նույնն է»․ Էդգար Ղազարյան

«Սուրբ ծննդյան տոներից հետո Սուրբ ծննդյան խորհրդով պետք է նախաձեռնել «սատանայի» հեռացումը մեր հանրային կյանքից»,- այս մասին «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ Նրա համոզմամբ՝ «Լաչինի ճանապարհը փակվել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կողմից․ Փաշինյանը խնդրել է, որ դա անեն ադրբեջանցի բնապահպանները, որպեսզի ստացվի, թե ադրբեջանցիներն են փակել»․ «Նրանց պայմանավորվածությամբ ոչ միայն փակվել է այդ ճանապարհը, այլև հիմա հետևողական ջանքեր են գործադրվում, որպեսզի ռուս խաղաղապահները մեկ օր շուտ ավարտեն իրենց առաքելությունը, դուրս գան Արցախից։ Ակնհայտ է, որ դրանից հետո Արցախը պետք է հայաթափվի․ իմ խորին համոզմամբ՝ ադրբեջանցիները ամեն ինչ կանեն այնտեղ մի 5-15, մաքսիմում՝ 20 հազար հայկական ազգաբնակչություն պահելու համար, նույնիսկ հատուկ փող կծախսեն, կխնդրեն, պայմաններ կստեղծեն։ Դա էլ ինչի՞ համար․ որ ասեն՝ «ցեղասպանություն, բռնի տեղահանություն՝ չկա տենց բան, գոյություն չունի, ով ուզելա մնացելա, ով ուզելա գնացելա, հիմա, եթե մարդը չի ուզում Արցախում ապրի, զոռով չենք պահելու էդ մարդկանց․․․ ովքեր մնացել են մեր քաղաքացիներն են»․ սա է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի երազանքը, որը, ըստ էության, նույնն է»,- նման կարծիք է հայտնել Ղազարյանը։

«Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի երազանքը, ըստ էության, նույնն է»․ Էդգար Ղազարյան
5897 | 2
Facebook