Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պետք չէ մոլորեցնել հանրությանը». Հակոբ Բադալյան

00:00, չորեքշաբթի, 04 հունվարի, 2023 թ.
«Պետք չէ մոլորեցնել հանրությանը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Պետք չէ մոլորեցնել հանրությանը: 44-օրյա պատերազմի ընթացքում ՄԱԿ ԱՊ հայտնի նիստով չի եղել պատերազմը կանգնեցնելու հնարավորություն, որը տապալել է ինչ որ իքս երկիր: Այդ մասին գրել եմ բազմիցս, չեմ ուզում մանրամասներ հանրայնացնել, քանի որ չեմ կարծում, թե դա օգտակար է Հայաստանի համար:
     Բայց չի եղել այդպիսի հնարավորություն, եղել է Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների միջեւ փոխհամաձայնեցված հայտարարության տեքստ, որի առնչությամբ իրենց ուղղումներն են ներկայացրել Բրիտանիան ու Չինաստանը, և որոնք ընդհաննուր առմամբ եղել են ընդունելի նաև մյուս եռյակի համար:
     Իսկ հայտարարությունը չի հասել քննարկման: Ոչ թե քննարկվել ու չի ընդունվել, այլ չի հասել քննարկման:
     Նախկին փոխարտգործնախարար Քոչարյանի հայտնի հայտարարությունը բոլորիս գցեց թյուրիմացության մեջ ու պահում է մինչ այսօր: Իսկ նա կարծես թե մինչ այսօր չի «բարեհաճել» մանրամասնել իր այդ հայտարարությունը:
     Քաղաքական այս կամ այն նկատառումով պարզունակեցնելով խնդիրները և ՄԱԿ ԱԽ հարթակն ու դրանում աշխատանքային անհրաժեշտություններն ու հնարավորությունները, մենք գուցե ինչ որ կոնյուտուրային միավորներ կհավաքենք ներքին դաշտում, բայց որևէ օգտակար բան չենք կուտակի արտաքին տիրույթի համար:
     Իսկ էդ տիրույթում 2023-ը լինելու է բարդ ու մեծ աշխատանք պահանջող տարի: Իսկ այդ աշխատանքը մեզանից պահանջելու է հասկանալ նաև ՄԱԿ այդ կարևորագույն հարթակի ներսում հարաբերությունների եւ շահերի հանգույցը, որտեղ մեր խնդիրը ՄԱԿ ԱԽ մշտական ու ոչ մշտական անդամներին լավի ու վատի դասակարգելը չէ, այլ դրանց միջև փոխհհարաբերությունների, պայքարի, դիմակայության ու մրցակցության դետալային վերլուծության անընդհատ աշխատանք իրականացնելը»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
5131 | 0
Facebook