Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սալիվանը կոչ է արել լիարժեք վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

11:30, ուրբաթ, 23 դեկտեմբերի, 2022 թ.
Սալիվանը կոչ է արել լիարժեք վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

ԱՄՆ-ը մտահոգված է Լաչինի միջանցքով տեղաշարժի արգելքներով և կոչ է անում լիարժեք վերականգնել տեղաշարժը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Հիքմեթ Հաջիևի հետ դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած հեռախոսազրույցների արդյունքներով:

7120 | 1
Facebook