Ֆրանսիական Bonduelle-ն առայժմ չի պատրաստվում կրճատել իր բիզնեսը Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Ընկերությունը բացատրել է, որ իրենց խնդիրն է կերակրել մարդկանց, այլ ոչ թե «կռվել Ռուսաստանի, Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի դեմ»։
«Մենք որոշեցինք մնալ, քանի որ սննդամթերքը, ինչպես դեղագործությունը կամ գյուղատնտեսությունը, կենսական ոլորտ է: Մենք չենք ցանկանում պարենային ճգնաժամը ավելացնել աշխարհաքաղաքական ճգնաժամին»,- ասել է Bonduelle-ի գործադիր տնօրեն Գիյոմ Դեբրոսը:
Նա նաև ընդգծել է, որ ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներին և սահմանափակումներին լիովին համապատասխան։ Bonduelle-ն ունի երեք գործարան երկրում, որտեղ արտադրում է պահածոներ Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Տաջիկստանի համար:
Հոկտեմբերին ֆրանսիական մեկ այլ ընկերություն՝ Danone-ը հայտարարեց ռուսական շուկայից վերջնականսպես դուրս գալու մասին։ Տեղական ստորաբաժանման ղեկավարությունը կփոխանցվի նոր սեփականատիրոջը։ Սպասվում է, որ Ռուսաստանից դուրս գալը Danone-ին կարժենա 1 մլրդ եվրո։