Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Տրանսպորտը պետք է լինի վճարովի, առնվազն կրկնակի անգամ սակագինը պիտի բարձրանա». Հովհաննես Ավետիսյան

00:42, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2022 թ.
«Տրանսպորտը պետք է լինի վճարովի, առնվազն կրկնակի անգամ սակագինը պիտի բարձրանա». Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Ավագանու անդամներից մեկն առաջարկել է հանրային տրանսպորտը դարձնել անվճար՝ ասելով, որ օգտվողները հանրային բարիք են ստեղծում նաև ուսանողներ են:
     Ստացվում է, որ ավագանու այս անդամն առաջարկում է մյուս բարիք ստեղծողներին, օրինակ մեքենա վարողներին ավելի շատ հարկել, որպեսզի ֆինանսավորեն այս ծախսերը: Սա ընդունելի կլինի, եթե հասկանանք՝ հանրության որ շերտի համար ենք անում ու ինչ նպատակով:
     Անվճար ոչինչ չկա, անվճար ոչինչ չկա, կարդացեք սա այնքան մինչև հասկանաք, եթե մեկը չի վճարում, նրա փոխարեն վճարում է ուրիշը, քանի որ սա շուկայական կանոններով աշխատող տնտեսություն է: Հետևաբար, պետք է նախ հասկանալ ինչքանով է արդար, որ տրանսպորտից չօգտվողը վճարի տրանսպորտից օգտվողի ծախսերը, եթե այդ տրանսպորտից օգտվողը ուսանող չէ, թոշակառու չէ և/կամ հաշմանդամ չէ:
     2019-ին, որ ԱԺ դահլիճներում շարունակաբար կռիվ էի անում այս իշխանության տխմար որոշման դեմ՝ համահարթ հարկման համակարգի անցնելու որոշման դեմ, այս ավագանին կամ այլ «գանձ մտքեր» արտաբերողներ չգիտես ինչու չկային, որ ասեին, ինչու ենք աղքատին ու հարուստին նույնակերպ հարկում այ գործընկեր ինֆանտիլներ: Խնդիրը հենց այստեղ է, ու այստեղից է սկսում ամբողջ անարդարությունը:
     Իսկ նման մտքերը այս ամբողջի համատեքստում ուղղակի դատարկաբանություն են:
     Տրանսպորտը պետք է լինի վճարովի, առնվազն կրկնակի անգամ սակագինը պիտի բարձրանա, այն պիտի լինի մի ամբողջական և միասնական համակարգ, համայնքապատկան առևտրային ընկերություն՝ առանց գծատերեր ու դրանց տենդերներ հիմարության:
     Պիտի թոշակառուն, զինվորը, ուսուցիչը և ուսանողը ունենան շատ մեծ զեղջեր, նույնիսկ նրանց համար չպետք է անվճար լինի, որովհետև անվճար ոչինչ չի լինում և վճարելով ձևավորվում է նաև պատասխանատվության մշակույթ առ այն համակարգ, որից օգտվում ես»:

| | |
3355 | 1
Facebook