Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

inDrive-ն աջակցում է կանանց հիմնադրած ստարտափներին

15:00, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ.
inDrive-ն աջակցում է կանանց հիմնադրած ստարտափներին

«Ավրորա տեխնոլոգիական մրցանակի»` կին ձեռներեցների և ՏՏ ստարտափների հիմնադիրների թիմը գրավել է Լիսաբոնում կայանալիք Web Summit 2022 միջոցառման կազմակերպիչների ուշադրությունը և բարձր գնահատանքը։

«Web Summit 2022»-ի՝ գենդերային հավասարությանը վերաբերող հետազոտության համաձայն՝ Եվրոպայում ՏՏ ոլորտում աշխատող կանանց 67%-ը կարծում է, որ տղամարդկանց հետ համեմատած՝ իրենք ավելի քիչ են վաստակում, իսկ հարցվածների կեսը ենթարկվում է սեռով պայմանավորված խտրականության։

Խտրականության հետ կապված մտահոգություններ կան ոչ միայն այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է աշխատավայրում հանդիպող վարքագծին, այլ նաև՝ որքանով է կանանց տրվում ներդրումներ անելու հնարավորություն։ Ըստ «Եվրոպայի կանայք ռիսկային (վենչուրային) կապիտալում» հաշվետվության տվյալների՝ 2020 թվականին կանանց հիմնած սկսնակ բիզնեսները (ստարտափները) ստացել են ներդրումների 3%-ը, իսկ 2021 թվականին՝ միայն 2%-ը, ինչը նշանակում է, որ ՏՏ ոլորտում գրեթե բացառապես գերիշխում են տղամարդիկ։

Չհամակերպվելով այս անարդարության հետ՝ inDrive-ը հիմնել է «Ավրորա տեխնոլոգիական մրցանակը» (Aurora Tech Award), որպեսզի հանրության և ներդրողների ուշադրությունը սևեռի կանանց հիմնադրած ամենախոստումնալից ստարտափների վրա։

ՏՏ ոլորտում կանանց անհավասարությունն այնքան լուրջ խնդիր է, որ Web Summit-ը, որն աշխարհում ամենախոշոր իրադարձություններից մեկն է նոր տեխնոլոգիաների, ՏՏ և վենչուրային ներդրումների ոլորտներում, հրավիրեց inDrive-ի «Ավրորա տեխնոլոգիական մրցանակ» նախաձեռնությանը հանդես գալ վարպետության դասով՝ «Կին ձեռներեցները տեխնոլոգիական ոլորտում․ ինչի՞ դեմ ենք մենք պայքարում» թեմայով։

Գագաթնաժողովի երկրորդ օրն «Ավրորա տեխնոլոգիական մրցանակը» շնորհող թիմն անցկացրեց վարպետության դասը։ Մասնակիցները քննարկեցին ՏՏ ոլորտում գենդերային հավասարության խախտմանն առնչվող հարցեր՝ նշելով, որ դեռևս փոքրաթիվ կանայք են հնարավորություն ունենում խոսելու թե՛ իրենց, թե՛ ՏՏ ոլորտում իրենց ունեցած փորձի մասին։ Քննարկվեցին բազմաթիվ այլ հրատապ խնդիրներ ևս, որոնք վերաբերում են այս ոլորտում ներգրավված կանանց։ Թեման այնքան մեծ հետաքրքրություն առաջացրեց, որ միջոցառմանը մասնակցելու համար գրանցվեցին 900 հոգի։

Ֆորումին ելույթ ունեցան արդեն իսկ ճանաչված կին ձեռներեցներ՝ տարբեր երկրներից։

Սադաֆե Աբիդ, Պակիստան։ «Circle Women» («Սըրքըլ Վիմին») միության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն։ Իր մագիստրոսական կոչումն ստացել է Հարվարդի Քենեդի դպրոցից, ավարտել է INSEAD-ի «Առաջատար կառավարում ծրագիրը», իսկ բակալավրի կոչումն ստացել է Mount Holyoke (Մաունթ Հոլյոք) քոլեջում, որի կողմից արժանացել է «Շրջանավարտների նվաճում» մրցանակին։ Սադաֆեն իր խոսքում նշեց հետևյալը․ «Գենդերային կարծրատիպերը դեռ կան, բայց մենք պետք է համառորեն առաջ շարժվենք։ Մենք պետք է շարունակենք մեր գործը։ Չենք կարող փոքր քայլերով առաջ գնալ, քանի որ դա կնշանակի փակել մյուս կանանց ճանապարհը։ Լսելի՛ դարձնենք մեր ձայնը»։

Չիոմա Ագվուեգբո, Նիգերիա։ «TechHerNG» ընկերության գործադիր տնօրեն և «Արտակարգ դրություն․ սեռով պայմանավորված բռնություններ» շարժման կազմակերպիչ։ Այս շարժումն իրենից ներկայացնում է կոալիցիա, որը քաղաքացիներին օգնում է սեռական և սեռով պայմանավորված բռնություններին արձագանքել հրատապ, լիարժեք և կայուն ձևով։ Չիոման հավատում է, որ թվային լուծումները կարելի է կիրառել հասարակական խնդիրներ լուծելու համար։ Այդպիսի լուծումները բազմաթիվ են, օրինակ՝ քաղաքականության մեջ իրենց առաջին քայլերն անող երիտասարդ կանանց ուղեկցելը, համատեղ ջանքերով սեռական և սեռով պայմանավորված բռնությունների դեմ լուծումներ գտնելը, ազատության կամ անվտանգության թեմաներով հանդիպումների կազմակերպումը և այլն։ «Երբ կանանց և աղջիկներին ցույց ենք տալիս, թե ինչպես է տեխնոլոգիայի՝ անվտանգ և բռնությունից զերծ կիրառումն օգնում ազատվել աղքատությունից, ցածր եկամուտ ունեցող կանանց սա քաջալերում է, և նրանք միանում են մեզ»,-իր խոսքում նշեց նա։

Աինուրա Սագին, Ղրղզստան։ Ծրագրավորող, «Tazar» ընկերության համահիմնադիր և տնօրեն։ Ընկերությունը քաղաքացիներին և բիզնես ընկերություններին կապում է աղբը վերամշակողների/հավաքողների հետ՝ նպատակ ունենալով նվազեցնել աղբի քանակը Ղրղզստանի աղբավայրերում։ «Tazar»-ը Կենտրոնական Ասիայում կանաչ տեխնոլոգիական ոլորտում գործող սկսնակ ընկերություն է, որը խոստումնալից ապագա ունի։ Իր ելույթում Աինուրան հատկապես ընդգծեց ոլորտում գենդերային անհավասարության խնդրի լրջությունը։ «Տեխնոլոգիական ոլորտում գործող ընկերություններում որպես կին՝ դու պետք է կրկնակի ավելի ջանք թափես, որպեսզի պարզապես կարողանաս քո ձայնը լսելի դարձնել»։

Վարպետության դասը վարում էր inDrive-ի՝ գործառնությունների գծով փոխնախագահ Սարդանա Միխեևան:

«Կանանց համար շատ կարևոր է լսելի լինելը, ուստի կարևոր է բարձրացնել ՏՏ ոլորտում գենդերային անհավասարության թեման և պայքարել դրա դեմ։ Կանայք կարող են ներդրում ունենալ և արդեն իսկ մեծ ներդրում ունեն տեխնոլոգիաների զարգացման ոլորտում։ Հաշվի առնելով դիմում-հայտերը՝ հենց այս պահին տեսնում ենք, թե որքան հետաքրքիր նախագծերի վրա են աշխատում կանայք։ Միջոցառումները, ինչպիսին Web Summit-ն է, մեզ հնարավորություն են տալիս հրատապ հարցեր բարձրացնել և գտնել դրանց պատասխանները»,- ասաց Եկատերինա Սմիրնովան՝ «Ավրորա տեխնոլոգիական մրցանակի» ծրագրի ղեկավարը:

«Web Summit 2022»-ը համախմբեց ավելի քան 70 000 մասնակիցների, ավելի քան 2000 ստարտափների և առաջին անգամ ունեցավ կանանց 50,5% մասնակցություն։

«Ավրորա տեխնոլոգիական մրցանակի» մասին

Մրցանակը շահույթ չհետապնդող նախաձեռնություն է, որի հեղինակը ՏՏ ոլորտում համաշխարհային ընկերություն հանդիսացող inDrive-ն է: Այսօր inDrive-ը հասանելի է հինգ մայրցամաքների 47 երկրի ավելի քան 700 քաղաքներում, իսկ ամսական տեղադրումների թվով աշխարհի երկրորդ ամենամեծ տաքսի ծառայությունն է Play Market-ում և AppStore-ում՝ ընդհանուր 150 միլիոն ներբեռնումներով: Բացի ուղևորություններից՝ inDrive-ն առաջարկում է շարժական այլ ծառայություններ, օրինակ՝ միջքաղաքային փոխադրումներ և բեռնափոխադրումներ:

inDrive-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Կալիֆոռնիայի Մաունթին Վյու քաղաքում և ունի տարածաշրջանային կենտրոններ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, Ասիայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և ԱՊՀ երկրներում։ Ընկերությունն ունի ավելի քան 2400 աշխատակից:

«Ավրորա տեխնոլոգիական մրցանակն» ամենամյա մրցանակ է ՏՏ ստարտափներ հիմնած այն կանանց համար, ում նախագծերն առավել մեծ ազդեցություն են ունեցել աշխարհի զարգացման վրա: Նպատակն է՝ աջակցել առաջատար տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող կանանց, հատկապես կին ձեռներեցներին։

Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար հայտերը կարող եք ներկայացնել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 2-ը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://auroratechaward.com

inDrive-ն աջակցում է կանանց հիմնադրած ստարտափներին
inDrive-ն աջակցում է կանանց հիմնադրած ստարտափներին
inDrive-ն աջակցում է կանանց հիմնադրած ստարտափներին
inDrive-ն աջակցում է կանանց հիմնադրած ստարտափներին
inDrive-ն աջակցում է կանանց հիմնադրած ստարտափներին
inDrive-ն աջակցում է կանանց հիմնադրած ստարտափներին
inDrive-ն աջակցում է կանանց հիմնադրած ստարտափներին
inDrive-ն աջակցում է կանանց հիմնադրած ստարտափներին
inDrive-ն աջակցում է կանանց հիմնադրած ստարտափներին
inDrive-ն աջակցում է կանանց հիմնադրած ստարտափներին
| | |
2712 | 0
Facebook