Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ով առաջինը կասի՝ հնարավոր չէ խաղաղություն կնքել, նա կարող է համարվել դեստրուկտիվ կողմ, որը չի ուզում խաղաղություն»․ Է․ Մարուքյան

00:36, ուրբաթ, 18 նոյեմբերի, 2022 թ.
«Ով առաջինը կասի՝ հնարավոր չէ խաղաղություն կնքել, նա կարող է համարվել դեստրուկտիվ կողմ, որը չի ուզում խաղաղություն»․ Է․ Մարուքյան

«Ադրբեջանը միգուցե փորձում է ամեն ինչ անել, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը տեղի չունենա, փորձում է իր գործողությունների քաղաքական պատասխանատվության այդ ամբողջ բեռը տեղափոխել Հայաստանի Հանրապետության ուսերին»,- ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի հետ հարցազրույցի ժամանակ կարծիք հայտնեց Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Շարունակելով խոսքը, նա ասաց․ «Հետևաբար, ով առաջինը կասի՝ որ հնարավոր չէ խաղաղություն կնքել այս պետության հետ, նա կարող է համարվել դեստրուկտիվ կողմը, որը չի ուզում խաղաղություն։ Վաղը մյուս օրը, որ հարձակում լինի, դու չես կարող միջազգային հանրությանը համոզել, որ դու ուզում էիր խաղաղություն, բայց այն չեղավ»։

3189 | 0
Facebook