Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Քանի դեռ Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ է հնչեցնում Ադրբեջանի նախագահը, լավ արդյունքների հասնել հնարավոր չէ»․ Մարուքյան

23:54, հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2022 թ.
«Քանի դեռ Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ է հնչեցնում Ադրբեջանի նախագահը, լավ արդյունքների հասնել հնարավոր չէ»․ Մարուքյան

«Չեմ կարծում, որ անսպասելի էին ԱԳՆ-ի և վարչապետի քննադատությունները։ Եթե Ադրբեջանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց անվտանգային հարցերը չպիտի լուծվեն խաղաղության գործընթացի արդյունքում, ապա դա կարող է բերել ցեղասպանության։ Եթե Ադրբեջանը կարծում է, որ խաղաղպահ ուժեր և ՊԲ բանակ չպիտի լինեն ԼՂ-ում, ապա դա կարող է բերել ցեղասպանության»,- Արման Աբովյանի հետ հարցազրույցի ժամանակ՝ խոսելով բանակցային գործընթացի և վերջին զարգացումների մասին, ինչպես նաև պատասխանելով հարցին, թե ինչի՞ հետ է կապված Հայաստանի կոշտ քննադատությունը Ադրբեջանի հայտարարությունների վերաբերյալ, ասաց Հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Քանի դեռ Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ է հնչեցնում Ադրբեջանի նախագահը, Հայաստանի սուվերեն քաղաքների անուններ է տալիս, ասում է՝ մեր դիտարկան տակ են, ասում է՝ գիտենք ինչ կանենք և այլն, մենք մեր քննադատություններով միջաղզգային հանրությանը ուղերձ ենք տալիս, որ այս սպառնացողի հետ հնարավոր չէ հասնել լավ արդյունքնների, եթե դա չի դադարեցվում։ Այս ամենն արվում է, որպեսզի միջազգային հանրության կողմից ճնշում տեղի ունենա Ադրբեջանի նկատմամբ»,- ասաց Մարուքյանը։

«Քանի դեռ Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ է հնչեցնում Ադրբեջանի նախագահը, լավ արդյունքների հասնել հնարավոր չէ»․ Մարուքյան
2458 | 0
Facebook