Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բաքվի բռնապետական վարչախումբը փորձում է առաջ մղել տխրահռչակ «թուրանական միջանցքի» գաղափարը»․ իրանագետ

23:42, հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2022 թ.
«Բաքվի բռնապետական վարչախումբը փորձում է առաջ մղել տխրահռչակ «թուրանական միջանցքի» գաղափարը»․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան ալիքում գրում է․ «Այսօր Թեհրանում Բաքվի բռնապետական վարչախմբի դեսպանատան դիմաց անցկացված բողոքի գործողության ժամանակ իրանցի երիտասարդ ցուցարարները բարձրաձայնել են նաև Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ներսում բռնաճնշումների, ձուլման և «սպիտակ» ցեղասպանության քաղաքականության զոհ թալիշ ժողովրդի իրավունքների մասին։

Լինելով մերձավորարևելյան գերտերություն Իրանը խորհում, ծրագրում և գործում է շատ ավելի համընդգրկուն տրամաբանությամբ։

Մասնավորապես, այն դեպքում, երբ Բաքվի բռնապետական վարչախումբն Անկարայի իր օպերատորների անմիջական մասնակցությամբ փորձում է առաջ մղել նաև Հայաստանի և Իրանի միջև ցամաքային կապը կտրելուն միտված տխրահռչակ «թուրանական միջանցքի» գաղափարը, իրանական կողմից մեթոդաբար հող է նախապատրաստվում այդ «միջանցք» կոչեցյալը գրողի ծոցը ուղարկելու բազմաքայլ գործողություն, որի բաղադրիչներից են լինելու ոչ միայն Հայաստան-Իրան հազարամյակների սահմանի անվտանգության պահովումն, այլ նաև Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման հարավային թալիշաբնակ շրջաններում և Նախիջևանում իրանական ազդու ներկայության ապահովումը։

Նման գործելաոճն, ըստ էության, օրինակելի է, քանզի, եթե ցանկանում ես թշնամուն զրկել Արցախի և Սյունիքի նկատմամբ լկտի հավակնություններից, պետք է այդ թշնամին, պատկերավոր ասած, այյ Արցախներ ստանա տեղաբնիկ ժողովուրդների բանտ իր արհեստածին կազմավորման մի քանի այլ կետերում, ինչի վերջնանպատակը պետք է լինի այդ արհեստածին գոյացության վերակազմավորումը բնականոն ազգային մի քանի պետության տեսքով»։

2490 | 0
Facebook