Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Առաջարկում ենք ներդնել ՀՀ ռեզիդենտ բոլոր քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ». նախարար

11:18, հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2022 թ.
«Առաջարկում ենք ներդնել ՀՀ ռեզիդենտ բոլոր քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ». նախարար

«Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ Ֆինանսների նախարարը ներկայացրեց առաջարկվող լուծումները. «Առաջարկում ենք 2023 թվականից սկսած՝ երեք հաջորդ տարիների ընթացքում, ներդնել ՀՀ ռեզիդենտ բոլոր քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Հայտարարագիրը պետք է նախալրացվի հարկային մարմնի կողմից: Նախատեսվում է, որ դրանում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը: Յուրաքանչյուր ֆիզիկական հայտարարատու անձ ունենալու է նույնականացված հաշիվ՝ հայտարարագրերի համակարգում: Հայտարարագիրը պետք է հայտարարատուի կողմից հաստատվի մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող ապրիլի 20-ը»: Տիգրան Խաչատրյանը նշեց, որ նախատեսվում է հայտարարագրմանը զուգահեռ ներդնել նաև խթանող միջոցառումներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Այս և մի շարք այլ ինստիտուներով քաղաքացին արձանագրում է պետություն ունենալու իր կամքը, ինչը չափազանց կարևոր է»:

«Առաջարկում ենք ներդնել ՀՀ ռեզիդենտ բոլոր քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ». նախարար
4042 | 0
Facebook