Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Զբաղված է աճպարարությամբ՝ Մոսկվայից մինչև Բրյուսել». Տաթևիկ Հայրապետյան

00:06, ուրբաթ, 11 նոյեմբերի, 2022 թ.
«Զբաղված է աճպարարությամբ՝ Մոսկվայից մինչև Բրյուսել». Տաթևիկ Հայրապետյան

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը 168 TV-ի եթերում անդրադարձել է օկուպացված Շուշիում նոյեմբերի 8-ին Ալիևի ելույթին և հայկական կողմից տրված պատասխանին․ «Այս իշխանությունները իրավիճակին անհամարժեք են։ Ալիևը հստակ իր նպատակների մասին ասում է. լավ՝ էլ ի՞նչ պետք է ասի, որ հասկանան, որ Ադրբեջանը Հայաստանի համար սպառնալիք է, և դա չհասկանալով՝ գնալու ենք նորից կապիտուլյացիայի, որովհետև, եթե գնում ես թղթի ստորագրման մի պետության պայմաններով, որը հարձակվել է քեզ վրա և քո նկատմամբ դիմել է ռազմական հանցագործությունների, քո վիճակը ավելի ես վատթարացնելու՝ զուգահեռաբար ամրագրելով ներկայիս ծանր վիճակդ։ Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությունն այն մասին էր, որ ո՛չ ռուսական, ո՛չ վաշինգթոնյան տարբերակ ինքը չի ստորագրելու, որովհետև այդ տարբերակներից որևէ մեկը չի բավարարում իր առավելապաշտական նկրտումները։ Փոխարենն այս ընկալմամբ իշխանությունը զինի բանակն ու պատրաստվի պատերազմի՝ դա կանխելու նպատակով, զբաղված է աճպարարությամբ՝ Մոսկվայից մինչև Բրյուսել։ Ադրբեջանը նախապատրաստում է գործողություններ ոչ միայն ՀՀ, այլ նաև Արցախի ուղղությամբ։ Ադրբեջանը, որ անգամ պարտված վիճակում չի գնացել խաղաղ կարգավորման, հիմա ինչո՞ւ պետք է դրան գնա։ Ալիևի հետ Փաշինյանն աճպարարություն է անում, նրա տված խոստումների գինը վճարելու է պետությունը, հայ ժողովուրդը»։

«Ալիևի հետ Փաշինյանն աճպարարություն է անում․ նրա տված խոստումների գինը վճարելու է հայ ժողովուրդը»․ Տաթևիկ Հայրապետյան
3127 | 2
Facebook