Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նախարարության ու քաղաքապետարանի աշխատակիցների անձնական խռովությունը իրավունք չի տալիս անարդար լինել»․ Անի Խաչատրյան

00:00, երեքշաբթի, 08 նոյեմբերի, 2022 թ.
«Նախարարության ու քաղաքապետարանի աշխատակիցների անձնական խռովությունը իրավունք չի տալիս անարդար լինել»․ Անի Խաչատրյան

«Լույս» խմբակցություն ավագանու անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Սուրմալու»-ի ողբերգության հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցների պարգևատրմանը․ «Արդար չեք, տղե՛րք, արդար չեք...
     Նախարարության ու քաղաքապետարանի աշխատակիցների անձնական խռովությունը (որը մտածել ու բարձրաձայնել ինձ թույլ է տալիս այս պահվածքը) իրավունք չի տալիս չգնահատել աշխատանքը, ու այդ խռովության արդյունքում անարդար լինել:
     Փոքր բաներն են ծնում մեծ անարդարությունները:
     Ո՞վ ասեց` Շենգավիթ վարչական շրջանի, Նուբարաշեն, Աջափնյակ.... առհասարակ բոլոր վարչական շրջանների ղեկավարները պակաս աշխատանք են կատարել: Երևանի քաղաքապետի գլխավորությամբ, քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան բաժինները 3 օր տուն չեն գնացել կոորդինացրել են ամբողջ պրոցեսը, քաղաքապետարանի կոմունալ բաժինը ու բաժնի պետը քնել են դեպքի վայրում... բա ո՞ւր է շնորհակալագրերի նկարները, ո՞ւր է աղբահանության հիմնարկի աշխատակիցների (ԵԱՍՄ) շնորհակալագրերը, ջրցան մեքենաների վարորդները անգնահատելի աշխատանք են կատարել, ո՞ւր է շնորհակալագրերը, ո՞ւր է քաղաքապետի շնորհակալագիրը...
     Անկեղծությունն ու արդարությունն իմ համար առաջնայինն են, ու կապ չունի, որ շնորհակալագիր ստացած վարչական շրջանների ղեկավարները ընկերներս են ու արժանի են (գոնե երկուսը հաստատ), այստեղ խնդիրը իրենց գնահատելը չէ, այլ մնացածին չգնահատելն է` անձնական «հաշվեհարդարի» պատճառով…»։

Աղբյուրը` Անի Խաչատրյան
2109 | 0
Facebook