Խնդրում ենք սպասել...

Համացանց

«65-ամյա կինը պատմում է՝ ինչպես են Սումգայիթում կիստայի անվան տակ իր ձվարանները հեռացրել, որ հայ երեխա չծնվի». բժիշկ

23:48, չորեքշաբթի, 02 նոյեմբերի, 2022 թ.
«65-ամյա կինը պատմում է՝ ինչպես են Սումգայիթում կիստայի անվան տակ իր ձվարանները հեռացրել, որ հայ երեխա չծնվի». բժիշկ

Բժիշկ Արմինե Միսակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «60-նն անց կնոջ եմ հետազոտում՝ ձվարանները ընդհանրապես չգտնելով, փորձում եմ ճշտել՝ տարե՞լ է վիրահատություն, թե՞ ոչ:
     Տառապանքից խաշված դեմքին ուրվագծվում է մի դա՜աաառը, անզոր, արցունքախառը ժպիտ. «25 տարեկան աղջիկ էի, բժշկուհի ջան, Սումգայիթում, նոր ամուսնացած ժամանակ, կիստայի առիթով թուրք բժիշկներն են հեռացրել արգանդափողերիս հետ, որ հայ երեխա չծնվի:
     Ոչինչ չի փոխվել ու չի փոխվելու»:

7822 | 3
Facebook