Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այսօր Հայաստանի տնտեսությունը «բում» է ապրում». Նիկոլ Փաշինյան

10:42, չորեքշաբթի, 02 նոյեմբերի, 2022 թ.
«Այսօր Հայաստանի տնտեսությունը «բում» է ապրում». Նիկոլ Փաշինյան

«Այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսությունն ըստ էության բում է ապրում: Հունվար-սեպտեմբերի տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14,1 տոկոս: Սա չափազանց կարևոր ցուցանիշ է: Կարևոր է արձանագրել, որ այս տեմպը մեզ տալիս է հնարավորություն, որպեսզի 2022 թվականի արդյունքներով մենք, ըստ էության, հաղթահարված համարենք 2020 թվականին համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած զուտ տնտեսական դժվարությունները և վերականգնենք մեր տնտեսական զարգացման տեմպը, ինչը չափազանց կարևոր է: Այսինքն՝ մենք զուտ միայն տնտեսության առումով այս տարի հնարավորություն ունենք և կիրացնենք այդ հնարավորությունը՝ վերադառնալ 2019 թվականի տեմպին»,-ԱԺ-ում 2023թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

5173 | 2
Facebook