Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՀԱՊԿ խորհուրդը կկայանա Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովի նախօրեին

23:12, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2022 թ.
ՀԱՊԿ խորհուրդը կկայանա Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովի նախօրեին

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՀԱՊԿ խորհուրդը կկայանա ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 28-ին։

Միջոցառումը կանցկացվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովի նախօրեին։ Խորհրդի նիստի նախաձեռնողը Հայաստանն է:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան։ Սպասվում է, որ կողմերը կքննարկեն պետությունների հարաբերությունների կարգավորման հարցը։

5288 | 0
Facebook