Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատարանի կողմից առարկություն չի եղել, որպեսզի Ավետիք Չալաբյանը բացակայի երկրից

13:36, երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2022 թ.
Դատարանի կողմից առարկություն չի եղել, որպեսզի Ավետիք Չալաբյանը բացակայի երկրից

Դատարանում ընթանում է «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։ Չալաբյանը տեղեկացրել է, որ աշխատանքային գործունեությամբ պայմանավորված հոկտեմբեր ամսվա ընթացքում պետք է լինի Եվրոմիության մի շարք երկրներում։ Դատարանի կողմից որևէ առարկություն չի եղել, որպեսզի Չալաբյանը հատի սահմանը և վերադառնա, այն հաշվառմամբ, որ հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 4-ին, իսկ Չալաբյանի՝ երկրից բացակայելու ժամանակահատվածը մինչև հոկտեմբերի 4-ն է։

Դատարանի կողմից առարկություն չի եղել, որպեսզի Ավետիք Չալաբյանը բացակայի երկրից
2231 | 0
Facebook