Ռյազանի ավտոկայանում տղամարդն ինքնահրկիզվել է՝ բողոքելով զորահավաքի դեմ. 18+
21:06, երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2022 թ.
Կիրակի օրը Ռյազանի կենտրոնական ավտոկայանում տղամարդ է ինքնահրկիզվել։ Նա բղավել է, որ չի ցանկանում պատերազմել Ուկրաինայում։ Այս մասին հայտնել է ya62.ru Ryazan պորտալը։ Հրապարակվել է տեսանյութ, որում տղամարդն իր վրա դյուրավառ հեղուկ է լցնում և ինքն իրեն հրկիզում:
Ռյազանի ավտոկայանում տղամարդն ինքնահրկիզվել է՝ բողոքելով զորահավաքի դեմ. 18+
Մեկ այլ տեսանյութում տուժածին տանում են շտապօգնության աշխատակիցները։
Իրավապահ մարմինները հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը, իսկ տեղի ԱԻՆ-ից հայտնել են, որ ահազանգ չեն ստացել։