Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀԱՊԿ֊ից դուրս գալու գլխավոր փորձն արդեն արվել է»․ Վահե Դավթյան

02:18, կիրակի, 18 սեպտեմբերի, 2022 թ.
«ՀԱՊԿ֊ից դուրս գալու գլխավոր փորձն արդեն արվել է»․ Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ վերջին օրերին շատ է խոսվում ՀԱՊԿ֊ից դուրս գալու, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները վերանայելու հետևանքով Հայաստանում սպասվող էներգետիկ ճգնաժամի մասին, հիշեցնեմ, որ դրա գլխավոր փորձն արդեն արվել է:
     2021թ. մարտ ամսին բնական գազը մոտ երեք շաբաթ Հայաստան էր մատակարարվում Ադրբեջանի տարածքով, ինչը պայմանավորված էր «Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս» գազատարի պլանային վերանորոգմամբ։
     Դրանից անմիջապես հետո Ալիևը ասուլիսներից մեկում հանդես եկավ հայտարարությամբ, որ Բաքուն պատրաստ է անհրաժեշտության դեպքում Հայաստան էներգակիրներ մատակարարել:
     Ի դեպ, վերջերս էլ իրեն «հայկական կողմ» հռչակած խմբակը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է հանդես գալ որպես թուրքմենական գազի տարանցման երկիր: Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողություններն ու, մասնավորապես, Իրանի էներգետիկ ռազմավարությունը՝ դժվար թե խոսքը Թուրքմենստան-Իրան-Հայաստան լոգիստիկայի մասին է»:

Աղբյուրը` Վահե Դավթյան
8416 | 0
Facebook