Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Առողջապահության նախարարության կոչը՝ ուսումնական տարվան ընդառաջ

19:12, չորեքշաբթի, 31 օգոստոսի, 2022 թ.
Առողջապահության նախարարության կոչը՝ ուսումնական տարվան ընդառաջ

Ուսումնական տարվան ընդառաջ
     Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արձանագրվում է COVID-19-ի դեպքերի աճ: Վարակի վերարտադրողականության ցուցանիշը գերազանցում է 1-ը, ինչը ցույց է տալիս, որ առկա է հիվանդացության աճի շարունակական միտում:
     Ուսումնական տարվան ընդառաջ, երբ շատանում են մարդկային շփումները, կուտակումները, կազմակերպվում են զանգվածային միջոցառումներ, հասարակական տրանսպորտն աշխատում է գերծանրաբեռնված և սոցիալական հեռավորություն պահպանելը գրեթե անհնար է, վարակի տարածումը կանխարգելելու նպատակով՝ անհրաժեշտ է լինել առավել զգոն և հետևել հակահամաճարակային կանոններին։
     Հաշվի առնելով վերը նշվածը՝ առողջապահության նախարարությունը հորդորում է հետևողականորեն պահպանել հիվանդության կանխարգելմանն ուղղված կանոնները.
     * պահպանել սոցիալական հեռավորություն,
     * կրել դիմակ,
     *հաճախակի օճառով լվանալ ձեռքերը, իսկ անհնարինության դեպքում ախտահանել ալկոհոլային հիմքով ախտահանիչով,
     * պատվաստվել COVID-19-ի դեմ՝ այդ թվում նաև բուստեր դեղաչափով,
     * կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ ախտանշանների դեպքում դիմել բժշկի՝ խորհրդատվության և համապատասխան հետազոտությունների նպատակով:
     * Դպրոցներում
     *մեծացնել նստարանների միջև հեռավորությունը,
     *զբացահայտել և մեկուսացնել սուր շնչառական վարակի ախտանշաններով անձանց (աշակերտներին և ուսուցիչներին),
     * ախտահանել աշխատատեղերն ու դասասենյակները,
     * հաճախակի օդափոխել փակ տարածքները:

3189 | 0
Facebook