Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փաշինյանն ու Ղարիբաշվիլին կբացեն «Բարեկամություն» կամուրջը

13:00, ուրբաթ, 19 օգոստոսի, 2022 թ.
Փաշինյանն ու Ղարիբաշվիլին կբացեն «Բարեկամություն» կամուրջը

Վրաստանի և Հայաստանի վարչապետներ Իրակլի Ղարիբաշվիլին և Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցեն վրաց-հայկական պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա նորակառույց կամրջի բացման պաշտոնական արարողությանը, հայտնում է aliq.ge-ն:

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը նշել է, որ երկու երկրներն իրար կապող, «Բարեկամություն» անունը ստացած կամրջի բացումը տեղի կունենա այսօր՝ ժամը 14:00-ին:

4048 | 0
Facebook