Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.

Համացանց

«Իրար հերթ չտալով մեկի սրիկայությունը պրոյեկտում ենք ազգի վրա». Լևոն Սարդարյան

03:06, ուրբաթ, 19 օգոստոսի, 2022 թ.
«Իրար հերթ չտալով մեկի սրիկայությունը պրոյեկտում ենք ազգի վրա». Լևոն Սարդարյան

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խելագարվելու բան ա։
     Հերիք ա մեկնումեկն իրեն մի անասունություն թույլ տա, խոզություն անի, իրեն ստահակի կամ սրիկայի պես պահի, մենք իրար հերթ չտալով էդ ամենը պրոյեկտում ենք ժողովրդի, հետո՝ հանրության, իսկ հետո նաև ազգի վրա՝ բղավելով, թե՝ մարդիիիիկ, մենք էս ինչ վատն ենք, տգետ ենք ու տկար, անբարո ու անխիղճ։ Դա անում ենք կամովի։ Որևէ մեկին չեն ստիպում, չէ՞, ՖԲ-ում էդ բովանդակությամբ ստատուս գրել։ Ով անում՝ սեփական կամքով ա անում։ Կուզե՞ք՝ բացատրեմ, թե՝ ինչու։ Որովհետև նման ամեն գրառում անողը կամ միտք արտահայտողը գիտակցաբար կամ ենթագիտակցորեն իրեն տարանջատում ա ժողովրդից, հանրությունից ու ազգից՝ էն տրամաբանությամբ, թե՝ եթե ես էս մասին բարձրաձայնում եմ, ուրեմն ինքս էդպիսին չեմ։ Ու, իր խորին համոզմամբ, նման կերպ ինդուլգենցիա ա ստանում։ Հորդորս ձեզ՝ ձեր արածները ԲՈԼՈՐԻ վրա մի տարածեք, ձեր վախերը որպես իրականություն մի ներկայացրեք։ Դա ոչ միայն արդար չէ, այլև, գոնե հասկացողների համար, աստիճանաբար նողկալի ա դառնում։ Չեմ ասում՝ թեթև ապրեք։ Բայց պարզ ու մաքուր եղեք։ Ու էդ ժամանակ կասեմ՝ արդար եք»։

Աղբյուրը` Լևոն Սարդարյան
| | |
3237 | 0
Facebook