Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սուրմալու» տոնավաճառի դեպքով մեղադրյալ կա․ «Հրապարակ»

09:24, չորեքշաբթի, 17 օգոստոսի, 2022 թ.
«Սուրմալու» տոնավաճառի դեպքով մեղադրյալ կա․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երևանի դատախազությունը քննում է «Սուրմալու» տոնավաճառի դեպքով հարուցված քրեական վարույթը: Երեկ արդեն կար մեղադրյալ` տոնավաճառի աշխատակիցներից մեկը, որի ինքնությունը դեռ չեն բացահայտում: Հարցաքննվել է շուրջ 2 տասնյակ մարդ, այդ թվում՝ տուժողներ և տաղավարների սեփականատերեր, հարցաքննվելու են նաև տոնավաճառի տնօրինության ներկայացուցիչները և աշխատակիցները:

Տոնավաճառի սեփականատերը Ռազմիկ Զախարյանն է` 1990-95 թթ. ԱԺ պատգամավոր: Նա ծնվել է 1936թ., ավարտել է Ֆիզկուլտ-ինստիտուտը եւ ԵՊՀ-ն՝ տնտեսագետի որակավորմամբ։ Եղել է ԽՄԿԿ անդամ։ Աշխատել է Կամոյի մսի գործարանի տնօրեն, ապա՝ Երևանի պահածոների գործարանի տնօրեն։ Հենց այս գործարանն էլ հետագայում վերակառուցվել է «Սուրմալու»-ի: Նա իշխանական «Հանրապետություն» պատգամավորական խմբի անդամ է եղել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

7907 | 0
Facebook