Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն լարել իրավիճակը»․ Արման Աբովյան

20:12, ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ.
«Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն լարել իրավիճակը»․ Արման Աբովյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն լարել իրավիճակը։
     Հազար անգամ ասել ենք, որ որքան թուրք-ադրբեջանական տեռորիստական ոհմակի հետ զիճողական «սիլի-բիլի» անես` անունը դնելով «խաղաղության դարաշրջան», այդքան դրանք իրենց պահվածքը ավելի են լկտիացնելու։

Այսպես...թրքալեզու, քոչվոr ցեղերի առաջնորդ` ոմն Իլհամ Ալիևը կրկին «ջերմ բերևներ է» հղում Հայաստանում ԱՌԱՅԺՄ բնակվող ադրբեջանասեր և թրքամետ որոշ «հպարտ քաղաքացիներին»և կրկին սպառնում է ՊԱՏԵՐԱԶՄՈՎ, եթե արցախահայությունը չզինաթափվի (այսինքն` իրենց պահանջով կատարի զանգվածային ինքնասպանություն)։

Շտապեմ բոլորին տեղեկացնել, որ թուրք-ադրբեջանական ոհմակի պահանջները դրանով չեն եզրափակվելու և հաջորդը լինելու է արդեն Հայաստանի ինքիշխան տարածքների հանդեպ լրջագույն ոտնձգությունները։

Հիմա անունը կդնենք դեմարկացիա, թե օկուպացիա, փաստը դրանից չի փոխվի։
     Ապագա Կա...վայելեք»։

Աղբյուրը` Արման Աբովյան
2751 | 0
Facebook