Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայի կորցրած հանքավայրերի ընդհանուր արժեքը կազմում է 12,4 տրիլիոն դոլար. WP

22:30, հինգշաբթի, 11 օգոստոսի, 2022 թ.
Ուկրաինայի կորցրած հանքավայրերի ընդհանուր արժեքը կազմում է 12,4 տրիլիոն դոլար. WP

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել օգտակար հանածոների հանքավայրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 12,4 տրիլիոն դոլար, գրում է The Washington Post-ը։
     Վկայակոչելով կանադական SecDev վերլուծական ընկերության տվյալները՝ աղբյուրը պնդում է, որ ռուսական վերահսկողությունն այժմ ներառում է ուկրաինական ածխի 63 հանքավայրեր, նավթի պաշարների 11%-ը, բնական գազի մեկ հինգերորդը, մետաղների 42%-ը և հազվագյուտ հողային տարրերի հանքավայրերի մեկ երրորդը, ներառյալ մարտկոցների արտադրության համար անհրաժեշտ լիթիումը: Ի թիվս այլ բաների, Ուկրաինան կորցրել է ուրանի, ոսկու և կրաքարի մեծ հանքավայրեր։ Ընդհանուր առմամբ, Կիևը կարող է զրկվել իր էներգետիկ և հանքային պաշարների երկու երրորդից օգտվելու հնարավորությունից:
     Այս բոլոր հանքավայրերն անհրաժեշտ են միկրոէլեկտրոնիկայից մինչև ավիացիայի համար բաղադրամասերի, բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտադրության համար, ինչը, ըստ WP-ի հեղինակների, կդժվարացնի Արևմուտքի համար Ռուսաստանից և Չինաստանից զատ ներմուծման այլընտրանքներ գտնելը:

5966 | 0
Facebook