Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսները գնդակոծել են Խարկովի մարդաշատ շուկան, կան զոհեր ու վիրավորներ

21:48, հինգշաբթի, 21 հուլիսի, 2022 թ.
Ռուսները գնդակոծել են Խարկովի մարդաշատ շուկան, կան զոհեր ու վիրավորներ

Այսօր առավոտյան ուկրաինական Խարկով քաղաքը, ըստ տեղական ԶԼՄ-ների, գնդակոծվել է «Ուրագան» համազարկային հրթիռային համակարգերից:

Մասնավորապես, կրակի տակ են հայտնվել մարդաշատ հրապարակը և մեծ շուկայի մոտ գտնվող կանգառը։ BBC-ի ռուսական ծառայությունը գրում է, որ ականատեսներն ու տուժածները տեսել են այրվող մարդկանց։ Քաղաքի պաշտոնյաներն ասել են, որ շուկայում բացարձակ ոչ մի ռազմական օբյեկտ չկա: Նրանց տվյալներով՝ հարվածի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 23 մարդ։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել Խարկովի շուկայի գնդակոծությունը։

26680 | 0
Facebook