Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավտոբուսի և բեռնատարի վթարի հետևանքով 22 մարդ է զոհվել

12:48, երեքշաբթի, 19 հուլիսի, 2022 թ.
Ավտոբուսի և բեռնատարի վթարի հետևանքով 22 մարդ է զոհվել

Եգիպտոսում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 22 մարդ է զոհվել. այս մասին հայտնում է Youm7-ը։

Վթարը տեղի է ունեցել Մինյա նահանգում։ Ավտոբուսը, որը տեղափոխելիս է եղել ավելի քան 50 ուղևոր, Սոհագ նահանգից շարժվել է Կահիրե։ Ինչ-որ պահի վարորդը կորցրել է կառավարումը և մխրճվել ճանապարհի եզրին կայանված կցորդով բեռնատարի մեջ: Վթարի հետևանքով զոհվել է 22, վիրավորվել՝ 33 մարդ։

Դեպքի վայրում են ոստիկաններն ու փրկարարները։ Վթարի հանգամանքները պարզվում են։

9100 | 0
Facebook