Mercedes-Benz S-Class Pullman լիմուզինը Avto.ru-ի օգտատերերից մեկը վաճառքի է հանել հինգ միլիոն ռուբլով։ Տղամարդը պնդում է, որ մինչ այդ մեքենայի միակ սեփականատերը եղել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հանգուցյալ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին։
Մեքենան վաճառքի հանած քաղաքացին նշում է, որ մեքենան գտնվում է լավ վիճակում, թեև խոստովանում է, որ Mercedes-ը վթարի է ենթարկվել։ Վազքը՝ 155 հազար կիլոմետր։
Ժիրինովսկու լիմուզինը վաճառքի է հանվել 5 միլիոն ռուբլով
«Իսկական Pullman, վերաձևում չէ, ոչ մի կտրվածք չկա: Լավ վիճակում։ Ընդամենը մեկ վթար է եղել, քեևվածք, ոչ մի ջարդվածություն»,- գրում է Ժիրինովսկու մեքենայի տերը։
2002 թվականի շքեղ մեքենան հագեցած է 5,8 լիտրանոց V12 շարժիչով։ Մեքենան ունի կաշվե սրահ, ծալովի սեղաններ և ներկառուցված հեռախոսով հսկայական աուդիո համակարգ։
Ժիրինովսկու լիմուզինը վաճառքի է հանվել 5 միլիոն ռուբլով
Ռուս քաղաքական գործիչը, ում ենթադրաբար պատկանում էր մեքենան, մահացել է ապրիլին՝ երկարատև հիվանդությունից հետո։ Նրա հոսպիտալացման մասին տեղեկությունը հայտնվել է փետրվարի 9-ին։ Ժիրինովսկին 7 օր առաջ կորոնավիրուսով տեղափոխվել էր Կենտրոնական կլինիկական հիվանդանոց։