Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չպետք է սպասենք, օլիմպիական խաղերից առաջ նոր տեսնենք` ծանրաձող չկա, բոթաս չկա, պայուսակ չկա»․ վարչապետ

12:24, հինգշաբթի, 26 մայիսի, 2022 թ.
«Չպետք է սպասենք, օլիմպիական խաղերից առաջ նոր տեսնենք` ծանրաձող չկա, բոթաս չկա, պայուսակ չկա»․ վարչապետ

«Մենք չպետք է սպասենք, օլիմպիական խաղերից առաջ նոր տեսնենք` ծանրաձող չկա, բոթաս չկա, պայուսակ չկա, բենզինը պետք է մի տեղից ճարենք․․․»,- այսօր՝ Կառավարության նիստին ԿԳՄՍՆ-ին գումար հատկացնելու վերաբերյալ հարցը քննարկելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Օլիմպիական խաղերը, Աշխարհի առաջնությունը նախապես պլանավորված բնականոն աշխատանքի մաս պետք է լինեն, ոչ թե վերջին պահին՝ ո՞նց անենք, որ մի տեղից մի բան ճարենք»,- նշեց վարչապետը՝ կարևորելով ֆեդերացիաների ֆինանսավորումն ավելացնելու որոշումը։

3638 | 1
Facebook