Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիան մտադիր է Ուկրաինային զենքի խոշոր խմբաքանակ փոխանցել

23:18, կիրակի, 15 մայիսի, 2022 թ.
Իտալիան մտադիր է Ուկրաինային զենքի խոշոր խմբաքանակ փոխանցել

Իտալիայի կառավարությունն Ուկրաինային ռազմական օգնության նոր (արդեն 3-րդ) խոշոր փաթեթն է պատրաստում։ Սպասվում է, որ այն կհայտարարվի մայիսի 19-ին։

Ամբողջական ցանկը գաղտնի է, սակայն հավաստիորեն հայտնի է, որ այն անպայման ներառելու է FH70 հաուբիցներ, ականանետեր, Stinger դյուրակիր զենիթահրթիռային համակարգեր, գնդացիրներ, Lince զրահապատ ամենագնացներ, ինչպես նաև զինամթերք։

Ռազմական թղթակից Անդրեյ Ցապլիենկոյի խոսքով՝ FH70-ը հնացած հրետանային համակարգ է՝ համեմատած ամերիկա-բրիտանական M777-ի հետ, սակայն արկերի ավտոմատ բեռնման շնորհիվ փորձառու անձնակազմը կարող է կրակոցներ արձակել յուրաքանչյուր 10 վայրկյանը մեկ։

FH70-ն արձակում է 43 կգ L15A1 HE կրակոցներ: Թռիչքի առավելագույն հեռահարությունը 24-30 կմ է՝ կախված պարկուճներից։ Ի դեպ, համակարգը սպասարկում է Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Էստոնիայի, Նորվեգիայի, Նիդեռլանդների և մի շարք այլ երկրների բանակները։

4541 | 0
Facebook