Խնդրում ենք սպասել...

Համացանց

«60-ն անց տղամարդը տան աղբի դույլը դատարկում է ոռոգման առվի մեջ». Հակոբ Միկոյան

00:12, հինգշաբթի, 12 մայիսի, 2022 թ.
«60-ն անց տղամարդը տան աղբի դույլը դատարկում է ոռոգման առվի մեջ». Հակոբ Միկոյան

«Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնության հեղինակ Հակոբ Միկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Արարատի մարզի Խաչպար գյուղով եմ անցնում, ու մեկ էլ տեսնեմ 60-ն անց տղամարդը տան աղբի դույլը դատարկում է ոռոգման համար նախատեսված ջրով լի առուն։
     Երթևեկությունը խախտելով, կանգնել եմ, զայրացած հարցնում եմ
     - էս ի՞նչ եք անում: Բա սա շնո՞րք է: Չե՞ք մտածում, որ ձեր աղբը գնալու է լցվի հարևանի այգին:
     Զարմացած ապուշ արած հայացքով դեմքիս է նայում ու աչքերը ոլորած հարցնում։
     -Հա ի՞նչ եղավ որ:
     Ուզում ես ասես։ «Զահրումարը քո պինչ եղավ», բայց հասկանում ես, որ դրանից հետո վեճն անխուսափելի է։
     Ու էլ չգիտես՝ ինչ ասես ու անես։ Ականջից բռնես, հավաքել տաս։ Ախր դրա իրավասությունը չունեմ, ոչ էլ դրա ժամանակը։ Առանց այդ էլ վթարային իրավիճակ էի ստեղծել էդ տեսարանը տեսնելուց։
     Այդ ամեն վատին գումարվում է նաև այն փաստը, որ տվյալ քաղաքացին հանցանքը կատարում էր թոռան ներկայությամբ։ Դե, ուսուցիչներ ջան, մեջներիցդ ճղվեք, երեխաներին բան սովորեցրեք, որ պապիները ք-մեջ անեն ձեր սովորացրածը։
     Հ. Գ. Տուգանքը պիտի գործի։ Այլընտրանք պարզապես չկա։ Ու շատ խիստ պիտի պատժվեն բոլոր աղբ թափողները։ Այլապես աղբի դեմ պայքարը շաաատ երկար է տևալու։
     Շնորհակալ եմ բոլոր նրանց ովքեր աղբը չեն թափում Չնախատեսված վայրում։
     Բարի գիշեր բոլորին»։

3925 | 1
Facebook