Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Սուպերլիդերի ինստիտուտն» էս երկիրը ոնց ա քանդում». Նիկոլայ Թորոսյան

00:24, հինգշաբթի, 05 մայիսի, 2022 թ.
««Սուպերլիդերի ինստիտուտն» էս երկիրը ոնց ա քանդում». Նիկոլայ Թորոսյան

Խմբագիր Նիկոլայ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասել սիրելի վարչապետի, «սուպերլիդերի ինստիտուտն» էս երկիրը ոնց ա քանդում։ Հլը խորացեք, էլի․ ռազմական պարտությունից հետո իշխանությունը չի փոխում վարչապետին, հեղափոխությունից ու ծավալուն ջախջախումից հետո ընդդիմությունը չի անում ռեբրենդինգ ու չի փոխում լիդերներին, ու տարիներ են անցնում՝ և էն ամբողջ ներուժը, որը կա թե իշխանությունում, թե ընդդիմությունում, վատնվում ա նշված սուպերլիդերների հավերին քըշ ասողների դեմ պայքարելու ու էդ սուպերլիդերներին դուր գալու, որոշումներն իրանց կամքին հարմարեցնելու, ոչ թե սխալների ուղղման ու այլ ավելի ճիշտ բաների վրա։
     Երբեմն թվում ա, որ էս ախտն էնքան ա մտել մեր քաղհամակարգի մեջ, որ, նույնիսկ եթե լիդերներն անկեղծորեն ուզեն դրա դեմն առնեն, էլի չեն կարանա․ կտրիր պայմանական անվերապահի գլուխը՝ ու նա դեռ 15 վայրկյան կշարունակի պատմել Սիրելի Առաջնորդի հանճարի ու ազնվության մասին»:

3867 | 0
Facebook