Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մասքն առաջարկել է Twitter-ի գլխավոր գրասենյակը վերածել անօթևանների կացարանի

11:24, երկուշաբթի, 11 ապրիլի, 2022 թ.
Մասքն առաջարկել է Twitter-ի գլխավոր գրասենյակը վերածել անօթևանների կացարանի

Ամերիկացի գործարար, SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքը, ով վերջերս ձեռք էր բերել ընկերության բաժնետոմսերի ավելի քան 9%-ը, նոր առաջարկ է ներկայացրել ընկերության ապագայի վերաբերյալ. այս անգամ նա առաջ է քաշել ընկերության գլխամասային գրասենյակն անօթևանների կացարանի վերածելու գաղափարը:

«Սան Ֆրանցիսկոյում գտնվող Twitter-ի շտաբ-բնակարանը վերածել անօթևանների կացարանի․ միևնույն է, որևէ մեկն այնտեղ չի լինում»,- գրել է Մասքը:

Մասքի այդ գաղափարի օգտին է քվեարկել օգտատերերի ավելի քան 91%-ը:

6145 | 0
Facebook