Խնդրում ենք սպասել...

Համացանց

Այսօր ՏԻՄ ընտրություններ են Արցախի 5 համայնքներում

12:06, կիրակի, 10 ապրիլի, 2022 թ.
Այսօր ՏԻՄ ընտրություններ են Արցախի 5 համայնքներում

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է․ «Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների արահերթ ընտրություններ են անցկացվում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն (համայնքի ղեկավարի), Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա (ավագանու անդամների) համայնքներում և Շահումյանի շրջանի Ակնաբերդ (ավագանու անդամների) համայնքում:
     ԱՀ Մարտունու և Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացնում են, որ ժամը 8:00-ին բացվել են բոլոր 6 ընտրական տեղամասերը և քվեարկությունը սկսված է:
     Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ ՏԻՄ ընտրությունների ընտրողների քվեացուցակներում ընդգրկված են 2550 ընտրող:
     ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են չորս զանգվածային լրատվության միջոցներ:
     Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ըստ համայնքների այսօր՝ ժամը 11.00-ից սկսած, կհրապարակվի երեքժամյա պարբերականությամբ»:

21378 | 0
Facebook