Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

«Ինչո՞ւ են մարդիկ լարված պահերին սնունդ կուտակում». հոգեբան

22:48, կիրակի, 13 մարտի, 2022 թ.
«Ինչո՞ւ են մարդիկ լարված պահերին սնունդ կուտակում». հոգեբան

Հոգեբան Մարիամ Մելքումյանը գրել է. «Ինչո՞ւ են մարդիկ լարված պահերին սնունդ կուտակում։
     Բազային պահանջմունքների բավարարումը մարդուն տալիս է հանգստության, ապահովության զգացում։ Հայտնի հոգեբան Մասլոուի պահանջմունքների բուրգում ամենաառաջին մակարդակում որպես բազային պահանջմունք ֆիզոլոգիական պահանջմունքներն են՝ ուտել, խմել, քնել, կացարան, ֆիզիկական ապահով գոյություն։ Պարզվում է՝ եթե մարդու բազային պահանջմունքները բավարարված չեն, անձը չի ձգտում մյուս պահանջմունքների բավարարմանը:
     Լարված, անորոշ իրավիճակներում առավել ևս սրվում է բազային պահանջմունքները բավարարելու անհրաժեշտությունը։ Այդ պատճառով էլ անկայուն, ռիսկային իրավիճակներում մարդիկ ամենաառաջինը սկսում են սննդի պաշար հավաքել՝ հավանական ենթադրյալ ռիսկերը կանխարգելելու կամ դիմադրելու համար: Ուստի ներկայիս տնտեսական ու քաղաքական պայմաններում հասարակության նման պահվածքը հասկանալի է ու անկախ աշխարհի որ մասում է մարդը գտնվում, բոլորն էլ ինքնաիրացվելու, զարգանալու համար առաջինը լուծում են կենսական գոյատևման հարցերը, եթե խաղաղ պայմաններում սովորական բնույթ է այն կրում, կրիտիկական պահերին ինքնապահպանման մեխանիզմը ավելի է ուժեղանում։
     Վտանգը, որ լարված անորոշ պահերին բնական պահանջմունքը երբեմն վերածվում է տագնապալի վարքի ու ձնագնդիկի նման մեծանալով տարածվում հասարակության մեջ՝ ստեղծելով խուճապային տրամադրություն»:

27961 | 1
Facebook