Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհում առաջին մարդն, ում կենդանու սիրտ էին պատվաստել, մահացել է

22:18, չորեքշաբթի, 09 մարտի, 2022 թ.
Աշխարհում առաջին մարդն, ում կենդանու սիրտ էին պատվաստել, մահացել է

Նախօրեին՝ մարտի 8-ին ԱՄՆ-ում 57 տարեկան հասակում մահացել է Դեյվիդ Բենեթը՝ աշխարհում առաջին մարդը, ում 2 ամիս առաջ կենդանու (գենոմոդիֆիկացված խոզի) սիրտ էին պատվաստել։ Մահվան պատճառը պարզ կլինի միայն դիահերձումից հետո։
     Բենեթը, ով տառապում էր սրտի ծանր հիվանդությամբ, համաձայնել էր փորձարարական բուժման` փոխպատվաստման հերթացուցակում տեղ չգտնելուց հետո:
     Երկու ամիս առաջ կատարված վիրահատությունը բարեհաջող էր ացել։ Բժիշկների պնդմամբ՝ տղամարդը հետվիրահատական ֆիզիոթերապիա էր անցնում, ժամանակ անցկացնում ընտանիքի հետ, անգամ` SuperBowl սպորտային շոու դիտում։ Սակայն մահվանը նախորդած վերջին մի քանի օրվա ընթացքում հիվանդի վիճակը սկսել էր վատանալ։

10865 | 0
Facebook