Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՖԻՖԱ-ն Ռուսաստանի վերաբերյալ հատուկ հայտարարություն է տարածել

00:30, երկուշաբթի, 28 փետրվարի, 2022 թ.
ՖԻՖԱ-ն Ռուսաստանի վերաբերյալ հատուկ հայտարարություն է տարածել

ՖԻՖԱ-ն մի շարք պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։ Այսպես, ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականն այսուհետ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) հովանու ներքո անցկացվող հանդիպումներին հանդես կգա «Ռուսաստանի ֆուտբոլային միության թիմ» («сборная РФС») անունով, ինչպես նաև՝ առանց դրոշի և օրհներգի։

Բացի այդ, Ռուսաստանում միջազգային հանդիպումներ չեն անցկացվի։ Ռուսաստանի հավաքականի տնային խաղերը կանցնեն չեզոք դաշտում և առանց հանդիսականների։

ՖԻՖԱ-ն կշարունակի շարունակական երկխոսությունը ՄՕԿ-ի, ՈՒԵՖԱ-ի և այլ մարզական կազմակերպությունների հետ՝ որոշելու լրացուցիչ միջոցներ կամ պատժամիջոցներ, ներառյալ՝ հնարավոր կասեցումները, որոնք կկիրառվեն մոտ ապագայում, եթե իրավիճակն արագ չբարելավվի: ՖԻՖԱ-ի խորհրդի բյուրոն շարունակում է պատրաստ լինել այս որոշումներից որևէ մեկն ընդունելու համար:

9289 | 0
Facebook